Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ՝ ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց Մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնանային վերազարթոնքի այս օրերին մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին` իրենց անզուգական առաքելության մեջ:
ՈՒկրաինայի հայոց թեմի առաջնորդարանից և Կիևի հայ համայնքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 7-ին Խարկով այցի ընթացքում հյուրանոցում հանկարծամահ է եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երիցագույն միաբաններից ՈՒկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը (սրբազանը 69 տարեկան էր):
Կարծում եմ` ոչ ոք դեմ չէր լինի, որ կանանց նվիրված միամսյակը դառնար 365 օր և ավելի: Ամեն օր ծաղկեփնջեր նվիրելու կամ ծաղկեփնջերի սպասելու հարկ չէր լինի: Որովհետև, ըստ ամենայնի, լավագույն նվերը սերն է:
Երևանում կայացել է Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպումը: «Հաշվի առնելով ընթացիկ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը` հայկական կողմի մասնակիցները վերահաստատեցին նոր՝ 2015-2017 թթ. Գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը:
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր: Վազգենը երեկ դարձավ 56 տարեկան, ու այդ 56-ից 16-ն իրենը չեն, իրենն իր 40 տարիներն էին, 16-ը մեր տարիներն են: Ի՞նչ կլիներ, եթե Վազգենն այսօր մեր կողքին լիներ:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին. «Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ:
«Սիրելի գործընկերներ, ընկերներ
Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց հետ միասին երկար ճանապարհ ենք անցել, տեսել ենք ուրախության, տխրության, հիասթափության, ցնծության պահեր: Ես միշտ աշխատել եմ ձեզ հետ լինել անկեղծ ու բաց:
Մարտի 5-ին՝ ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ու Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներն այցելեցին սպարապետի տուն-թանգարան և նրա անվան զորամաս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...